Հանրագիտարան

ԱՐՇԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Գեղանկարիչ, քանդակագործ, դիզայներ

Ծնվել է 1981թ. դեկտեմբերի 26-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): Գեղանկարիչ Արարատ Սարգսյանի որդին է: 1988թ. երկրաշարժից հետո տեղափոխվել է Երևան: Սովորել է Գեղագիտության ազգային կենտրոնում, 2001-02թթ՝ Կիպրոսի գեղարվեստի քոլեջում: Իր աշխատանքներում միաձուլել է իրականն ու ֆանտաստիկը, մարդկայինն ու անմարդկայինը, մշակութայինն ու վայրենին: Ստեղծել է գծանկարները, քանդակներ, ձևավորում հագուստներ: Աշխատանքներից են՝ «Պապիկ» (2000թ.), «Խելահեղության շաբաթ» (2003թ.), «Սուր ձայն» (2003թ.), «Leigh» (2003թ.), «Տոնահանդես» (2006թ.), «Կամք» (2009թ.), «Ծեր պարողը» (2010թ., բրոնզ), «Pig Brusher» (2010թ., բրոնզ), «Կոպիտ վայելք» (2012թ.) և այլն: 1999թ-ից մասնակցել է ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1999թ., 2005թ., 2012թ.), Կիպրոսում (2000թ., 2004թ., 2011թ.), Լոնդոնում (2009թ.), Մոսկվայում (2010թ.), Բրեմենում (2010թ., Գերմանիա), Լյուբլյանայում (2016թ.):