Encyclopedia

ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Բեմանկարիչ

Ծնվել է ՀՀ Արարատ քաղաքում: 1950թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1956թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1961-90թթ եղել է Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գլխավոր նկարիչը: Աշխատել է նաև Երևանի օպերայի և բալետի, դրամատիկական, Գ.Սունդուկյանի անվան, Դոնի Ռոստովի, Քիշնևի, Լենինգրադի տիկնիկային և այլ թատրոննորում: Ձևավորել է հետևյալ բեմադրությունները` Հ.Թումանյանի «Շունն ու կատուն», «Չախ-չախ թագավորը», «Անհաղթ աքլորը», Դ.Ուրբանի «Բոլոր մկները սիրում են պանիր», Ս.Միխալկովի «Սոմբրերոն», Կ.Օրբելյանի «Անմահություն» բալետը (1969թ.), Շվարցի «Մոխրոտը», Ժ.Հարությունյանի«Հարսնացու հյուսիսից», Ն.Օսիպովայի «Ավանակը ոչխարի մորթով», «Վշտից փախչողը բախտ չի տեսնի» (ձևավորման էսքիզ) և այլն: 1974թ. եղել է «Համառ իշուկը» մուլտֆիլմի նկարիչը: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1990թ.), Մոսկվայում (1991թ.), Դոնի Ռոստովում (1993թ.): 1989թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: