Հանրագիտարան
ԱՐՇԱԿ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ
Պատմաբան, հայագետ, դիվանագետ
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Սկզբնական կրթությունն ստացել է տեղում: Ինքնուրույն անգլերեն է սովորել միսիոներ Ռեյնոլդսի օգնությամբ: 1912-14թթ ուսանել է Լոնդոնի համալսարանի իրավաբանական բաժնում, այնուհետև` Քեմբրիջի և Մյունխենի համալսարանների քաղաքատնտեսության և քաղաքակրթության բաժիններում: Դիվանագիտական գործունեությունն սկսել է վաղ հասակից: 17 տարեկան հասակում աշխատանքի է անցել Բաղեշի բրիտանական հյուպատոսարանում` իբրև թարգմանիչ, իսկ 1906-11թթ եղել է հյուպատոսի տեղակալը: 1915 16թթ կռվել է կովկասյան ռազմաճակատում` հայկական կամավորական խմբերի կազմում: 1921 32թթ պաշտոնավարել է Անդրկովկասի օգնության անգլիական միսիայում, իսկ 1938 45թթ` Անգլիայի արտաքին գործերի նախարարությունում: Գործուն մասնակցություն է ունցել հայ ազգային հասարակական կյանքին: 1921թ. եղել է Ազգային պատվիրակության քարտուղարը: 1919 23թթ իբրև Հայ ազգային պատվիրակության անդամ մասնակցել է Փարիզի Խաղարարար կոնֆերանսին: Պաշտոնավարել է իբրև Լոնդոնի Հայ Կարմիր Խաչի լիազոր: Եղել է մշտական անդամը Լոնդոնի հայ համայնքային ընկերության վարչության: 1928թ-ից մասնակցել և զեկուցումներով ելույթներ է ունեցել արևելագետների միջազգային կոնգրեսներում ու լեզվաբանական, պատմագիտական համաժողովներում: Ընտրվել է Լոնդոնի թագավորական ասիական ընկերության հնագիտական ինստիտուտի և Բեռլինի գերմանական արևելյան ընկերության և այլ կառույցների անդամ: Նամակագրական ու անձնական լայն կապեր ու ծանոթություններ է ունեցել հայ և օտարազգի քաղաքական, հասարակական, մշակութային, կրոնական, պետական գործիչների, հաստատությունների, հասարակական կազմակերպությունների հետ: Մահացել է Լոնդոնում: