Encyclopedia

ԱՐԵՎ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Գեղանկարչուհի

Ծնվել է 1972թ. մայիսի 6-ին, Երևանում: Քանդակագործ Բենիկ Պետրոսյանի և ջութակահար, մշակութային գործիչ Ալիսա Ադամյանի դուստրն է, քանդակագործ Արեգ Պետրոսյանի քույրը: 1987-91թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1991-98թթ` Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերամիկայի, գեղանկարի բաժիններում: Ուսանել է նաև կոմպյուտերային գրաֆիկա, մենեջմենտ և կառավարում, գեղարվեստական լուսանկարչություն: 1997թ-ից «Բենիկ Պետրոսյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրենն է: 1995-2005թթ ձևավորել է հեռուստատեսային հաղորդումներ և լրատվական ծրագրեր տարբեր հեռուստաընկերություններում` Հայաստանի Հանրային, Հայկական Երկրորդ, «Կայմ», «Երկիր Մեդիա», «Շարմ», «Շանթ», «Շողակաթ», «Ինտերնյուզ», «Ա1+», «Ար», «Պարադիզ» գործակալություն: Ձևավորել է ՀՀ կառավարության, ՀՀ արդարադատության նախարարության լրատվական տաղավարները, «Սիթի FM» ռադիոկայանը: 2000-09թթ ձևավորել է գովազդային հոլովակներ, եղել է Ռուբեն Քոչարի «Արահետ» գեղարվեստական ֆիլմի նկարիչը, «Նոր տարի» հեռուստաֆիլմերի նկարիչ-ձևավորողը, կատարել է համերգների բեմականացումների և տարբեր միջոցառումների բեմերի, տասնյակ գրքերի ձևավորումներ, աշխատել է մի շարք հայտնի կազմակերպությունների հետ` որպես ձևավորող և դիզայներ: Կատարել է նաև բազմաթիվ առանձնատների, համալիրների, ռեստորանների, հանգստյան գոտիների, բնակարանների ներքին և արտաքին ձևավորումներ: Մասնակցել է բազմաթիվ բարեգործական ցուցահանդեսների, ակցիաների, աճուրդների անապահով երեխաներին և ծերերին օգնելու նպատակով: Համագործակցել է Հայ կանանց միջազգային ասոցիացիայի, Հայաստանի երիտասարդ կանանց միության, «Օրրան» բարեգործական կազմակերպության, «Հայաստանի երեխաներ» հիմնադրամի և այլ կազմակերպությունների հետ: 1999թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Հանդես է եկել բազմաթիվ ցուցահանդեսներով Հայաստանում և արտերկրում` Իսպանիա, Վրաստան, ԱՄՆ, Չինաստան, Տաջիկստան, Լիբանան, Ռուսաստան, Բելոռուս և այլուր: 2011թ. ԱՄՆ կառավարության կողմից հրավիրվել է մասնակցելու «Միջազգային այցելու» ծրագրին, ուր ուսումնասիրել է արվեստի կառավարման հմտությունները մի քանի նահանգներում: 2013թ. «Մայր Հայաստան» ստեղծագործությամբ ընդգրկվել է «Woman in Art» համաշխարհային արվեստի գրքում: Նույն թվականին Ստրասբուրգի Եվրոպայի Խորհրդի շենքում տեղադրվել է նրա մեծածավալ ապակե պատկեր-սեղծագործությունը (24 մետր, 8 կտորից բաղկացած), ցուցադրությամբ է հանդես եկել ԵԽ նախարարների կոմիտեի նախասրահում, այնուհետ ՀՀ նախագահը ԵԽ-ի նախագահներին նվիրել է նկարչուհու «Համամարդկային գիտակցություն» եռանկարը` Սեր, Ազատություն, Գիտակցություն: 2015թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: