Encyclopedia
ԱՐՄԱՆՈՒՇ ԿՈԶՄՈՅԱՆ
Բանասեր, արևելագետ
Ծնվել է 1945թ. սեպտեմբերի 7-ին, Երևանում։ 1967թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1971-74թթ սովորել ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Մերձավոր և Միջին Արևելքի գրականությունների բաժնում։ 1967-71թթ աշխատել է Հայկական հանրագիտարանի խմբագրությունում, 1971թ-ից՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում: 1987թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական կոչում (1997թ-ից՝ պրոֆեսոր): 1994-2003թթ դասավանդել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի արևելյան լեզուների ամբիոնում, իսկ 2005թ-ից՝ Երևանի «Գլաձոր» համալսարանի միջազգային հարաբերությունների և պատմության ամբիոնում։ Ուսումնասիրությունները վերաբերում են պարսից գրականության ժանրային ձևերի զարգացման խնդիրներին, հայ-իրանական պատմամշակութային կապերին, գրականագիտության և աղբյուրագիտական հարցերին: Հրատարակվել են նրա «Քառյակը պարսկալեզու դասական պոեզիայում 10-12-րդ դդ» (1981թ., ռուսերեն), «Հայոց և պարսից միջնադարյան քնարերգության համեմատական պոետիկան, 10-16-րդ դդ» (1997թ.), «Ղուրանը հայոց մեջ» (2003թ.) և այլ աշխատություններ։ Կատարել է թարգմանություններ (առաջաբանով և ծանոթագրականով) պարսից պոեզիայից՝ «Մարգարտաշար» (1990թ.), «Օմար Խայամ» (1993թ.), «Ռուդաքի» (1995թ.) և այլն: Լույս է ընծայել «Պարսից պոեզիայի ընտրանին» (2004թ.) աշխատությունը, որի առաջաբանում քննել է սուֆիզմի խնդիրները: 2018թ. ներկայացվել և պարգևատրվել է Իրանի մեծանուն բանաստեղծ Շահրիարի անվան մշակութային շքանշանով: