Encyclopedia
ԱՐՄԵՆ ԴԱՐՅԱՆ
Արձակագիր, թարգմանիչ
Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: Եղել է գրող Գառնիկ Ադդարյանի եղբայրը: Սովորել է Հալեպում, ավարտել Վենետիկի Մխիթարյանների դպրոցը, հաստատվել Բեյրութում։ Առաջին ստեղծագործությունները տպագրվել են «Անի», «Հառաջ», «Հառաջ գրական», «Երկիր» և այլ պարբերականներում։ Բեյրութում լույս են տեսել նրա «Մեր հացը» (1956թ.), «Խարիսխեն հեռու» (1964թ.), Երնանում՝ «Կարոտ և կյանք» (1963թ.), «Խարիսխին մոտ» (1973թ.), Մոսկվայում (ռուսերեն)՝ «Հայրենիքից հեռու» (1968թ.) պատմվածքների ժողովածուները։ Ստեղծագործությունների հիմնական թեման կապիտալիստական աշխարհի քննադատությունն է, սփյուռքահայության սերը մայր հայրենիքի հանդեպ։ «Էջեր գրականության և արվեստի» (Բեյրութ) պարբերականում 1972թ. հրատարակվել է նրա «Ակնարկ հայ-արաբ մշակութային կապերի վրա» ուսումնասիրությունը։ Ֆրանսերենից հայերեն է թարգմանել արաբ գրող Ժ.Շահատեի «Վասքոյի հեքիաթը» (1964թ.) դրաման։ Մահացել է Բեյրութում: