Encyclopedia

ԱՐՇԱԼՈՒՅՍ ԲԱԲԱՅԱՆ – ԱՐՇԻ

Բանաստեղծ

Ծնվել է Թավրիզում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի Հայկազյան-Թամարյան երկսեռ դպրոցում, ապա սովորել է Թավրիզի թեմական միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1923թ.։ Գրել է բանաստեղծություններ, որոնք տպագրվել են իրանահայ և այլ պարբերականներում։ Աշխատակցել է «Արմենուհի», «Երիտասարդ հայուհի», «Լուսաբեր» և այլ պարբերականների։ 1925թ. Թավրիզում լույս է տեսել նրա բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն՝ «Երազ և հուշեր» վերնագրով։ 1938թ. Թեհրանում հրատարակել է «Ցեղիս և հողիս հետ» ժողովածուն, 1949թ.՝ «Մանկական պարտեզը», 1954թ.՝ «Կյանքի անցնող էջերից», 1955թ.՝ «Հայկի և Բելի կռիվը», 1967թ.՝ «Կանաչ արտեր», 1981թ.՝ «Հիմնասիւներ հայրենական» ժողովածուները: Մահացել է Թեհրանում: