Encyclopedia

ԲԱՄԲԻՌ

Ռոք խումբ

Հիմնադրվել է 1978թ. ամռանը, Լենինականում (այժմ՝ Գյումրի): Խմբի անդամներն էին կիթառահար, վոկալ Գագիկ «Ջագ» Բարսեղյանը, ֆլեյտահար, վոկալ Գուրգեն Հակոբջանյանը, բաս-կիթառահար Արմեն Սարգսյանը, թմբկահար Վլադիմիր Ոսկանյանը և թավջութակահար Թաթուլ Եղիազարյանը: 1982թ. խումբը մասնակցել է Բելոռուսի «Լիդի» փառատոնին և արժանացել «Ֆոլկ-երաժշտություն» մրցանակին: 1992թ. հավաքվել է խմբի նոր սերունդը` Նարեկ Բարսեղյանը, Արիկ Գրիգորյանը, Արման Քոչարյանը և Աշոտ Կորգանյանը: 1993թ. շրջագայության է մեկնել ԱՄՆ: 2003թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության կողմից արժանացել է «Լավագույն ռոք խումբ» մրցանակին: 2004թ. ներկայացրել է «Սալաո» ռոք-օպերան` ըստ Է.Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» պատմվածքի և նույն թվականին մի շարք համերգներով ելույթ է ունեցել Իրանում: 2007թ. Աշոտ Կորգանյանը լքել է խումբը, ում տեղը զբաղեցրեց Վարդան Փարեմուզյանը: 2010թ. մասնակցել է «Եվրովոիս» միջազգային մրցույթին և զբաղեցրել երրորդ տեղը: 2011թ. խմբի առաջին սերունդը թողարկել է «Armenian scotch» ձայնասկավառակը, որտեղ զետեղված են խմբի առաջին և երկրորդ սերնդի 30-ամյա գործունեության ընթացքում ստեղծած աշխատանքները: Սկավառակը նվիրված է բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 140 և շոտլանդացի բանաստեղծ Ռոբերտ Բըրնսի 250-ամյակներին: Երգերի հիմնական մասի երաժշտության հողինակն է Գագիկ Բարսեղյանը: Թողարկել է «Quake» (1999թ.), «J&G» (2003թ.), «Բամբիռ» (2005թ.), «Blind Alley» (2005թ.), «The Bambir» (2007թ.), «Imitate» (2010թ.), «Armenian Scotch» (2011թ.), «Beezzy, Urbane/Urban» (2012թ., սինգլ), «Do You Love Me» (2013թ., սինգլ), «Index Sessions» (2014թ.) ձայնասկավառակները, նկարահանել է 5 տեսահոլովակ: