Encyclopedia
ԲՈՐԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Դերասան
Ծնվել է Հայաստանի Սյունիքի մարզի Կապանի շրջանի Արծվանիկ գյուղում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 1969թ-ից ընդունվել է աշխատանքի Կապանի Ա.Շիրվանզադեի անվան պետական դրամատիակական թատրոն: 1971-73թթ ծառայել է Սովետական բանակում, որից հետո շարունակել է աշխատանքը նույն թատրոնում՝ որպես դերասան: Թատրոնում խաղացած դերերից են՝ Կ.Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» (Տրուֆալդինիո), Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Միխո), Ս.Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» (Ահարոն), Ե.Չարենցի «Կապկազ թամաշա» (Կարճիկյան), Մուրացանի «Ռուզան» (Զորապետ Ժորա), Ա.Շիրվանզադեի «Եվգինե» (Բարսեղ), Ա.Պապայանի «Գնա մեռի արի սիրեմ» (Ռոբերտ) և այլն: Նկարահանվել է «Մոսկվիչ իմ սեր» ֆիլմում: Արժանացել է մի շարք պատվոգրերի: Մահացել է Կապանում: