Encyclopedia
ԳԱԲՐԻԵԼ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Արձակագիր, բժիշկ
Ծնվել է Հայաստանի Ուզունթալա (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտ) գյուղում: Հայտնի է եղել նաև «Քաջբերունի» անունով: Եղել է 1860-ական թվականների քննադատական ռեալիզմի ներկայացուցիչներից։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա՝ Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Վերադարձել և տարիներ շարունակ աշխատել է որպես գավառական բժիշկ։ 1861թ. «Հյուսիսափայլ»-ում (որի գաղափարական համախոհն էր) տպագրվել է հայ գյուղի սոցիալական կյանքը, մասնավորապես՝ եկեղեցական դասի չարաշահումները քննադատող, ժամանակի գրական աշխարհաբարով գրված նրա «Տեր-Սարգիս» վեպը, որը բարձր է գնահատել Միքայել Նալբանդյանը։ Գրաքննչությունն արգելել է վեպի շարունակության տպագրումը։ «Սուրբ Գևորգի ղուլը» («Մեղու Հայաստանի», 1872թ.) վիպակում նորից է անդրադարձել կրոնական դասի արատներին։ Գրել է նաև «Ջուխտ անիծյալ գերեզման» վիպակը (անտիպ), ճամփորդական նոթեր, հուշագրություններ։ «Ստեփաննոս Նազարյանցի շուրջը. 60-ական թվականներում» (1917թ.) գիրքը հետաքրքրական փաստեր է պարունակում Ստեփանոս Նազարյանցի և 1860-ական թվականների հայ հասարակական կյանքի վերաբերյալ։ Մահացել է Հայաստանի Քարվանսարա գյուղում (այժմ՝ Իջևան քաղաք):