Encyclopedia

ԳԱՐԵԳԻՆ ԱՍԼԱՆՅԱՆ

Կինոօպերատոր

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: 1935թ. ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը: 1936-39թթ եղել է «Մոստեխֆիլմ» ստուդիայի, 1940թ-ից՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի կինոփաստագրական բաժնի, 1959թ-ից՝ Հայաստանի վավերագրական ֆիլմերի ստուդիայի օպերատոր: Նկարահանել է ավելի քան 40 փաստավավերագրական ֆիլմ: Նկարահանած ֆիլմերից են՝ «Սևանի կասկադը» (1948թ.), «Գևորգ Բաշինջադյան» (1957թ.), «Մեսրոպ Մաշտոց» (1962թ.), «Ամբողջ սրտով» (նաև՝ սցենարիստ, ռեժիսոր), «Երևանյան լիճ» (1969թ.) և այլն: Նկարահանել է նաև կինոակնարկներ և սյուժեներ «Новости дня» ամսագիր համար: Եղել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ: 1965թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: