Encyclopedia
ԳԵՈՐԳԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Դերասան
Ծնվել է 1952թ. սեպտեմբերի 12-ին, Թբիլիսիում: 1958-68թթ սովորել է տեղի թիվ 92 միջնակարգ դպրոցում, 1969-71թթ` Ս.Շահումյանի անվան դրամատիկական թատրոնին կից ստուդիայում: 1981թ. տեղափոխվել է Երևան: Նույն թվականից աշխատում է Երևանի Հ.Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում: Խաղացած ներկայացումներից են` «Իմ անունը Արամ է», «Աստվածային կատագերկություն», «Դեկամերոն», «Կարոտ», «Պատմություններ գնացքում», «Ամուսնություն» և այլն: 1983-93թթ համատեղ աշխատել է «Եռանկյունի», Մհեր Մկրտչյանի անվան արտիստական, «Մետրո», 1995թ.` Փոսի, 2007-10թթ` Երևանի պետական երաժշտական Կամերային թատրոններում: Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում: 1983-87թթ նկարահանվել է հեռուստաներկայացումներում: 1982թ-ից նկարահանվել է ֆիլմերում` «Սպիտակ ոսկոր», «По ком тюрьма плачет», «Աշուղ Քերիբ», «Ծովահենների կայսրությունը», «Дом дураков», «Մի նայիր հայելուն», «Վանալճի արևածագը», «Անպետքը» և այլն: Աշխատել է «Հայ TV», «Շանթ» և Հայաստանի հանրային հեռուստատեսություններում: