Encyclopedia
ԳԵՎՈՐԳ ՍԱՐԱՖՅԱՆ
Թարգմանիչ, լրագրող
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Այնթապ քաղաքում: Նախնական և երկրորդական կրթությունն ստացել է տեղի Վարդանյան դպրոցում, որի ավարտից անմիջապես հետո հրավիրվել է դասավանդելու նույն կրթօջախում: 1910թ. տեղափոխվել է Բոստոն և ուսումը շարունակել տեղի «Բրիջուոթեր» պետական համալսարանում: Ավարտելուց հետո նվիրվում է մանկավարժական աշխատանքին: 1923թ. նշանակվել է ԱՄՆ Քալիֆորնիայի «Լա Վեռն» քոլեջի օտար լեզուների և գրականության ուսուցչապետ: 1929թ. դարձել է Հարավային Քալիֆորնիայի համալսարանի փիլիսոփայության դոկտոր: Հետագայում ղեկավարել է Հարավային Քալիֆորնիայի համալսարանի մանկավարժական բաժանմունքը, ապա՝ մինչև 1950թ. եղել է համալսարանի մանկավարժական բաժանմունքի տնօրենը: Մանկավարժական գործունեությանը զուգահեռ, զբաղվել է նաև հրապարակախոսությամբ, լրագրությամբ և մանկավարժական-հոգեբանական հարցերի ուսումնասիրությամբ: Որպես խմբագիր կամ լրագրող աշխատակցել է Կ.Պոլսի «Արևելք», Բոստոնի «Այգ», Նյու Յորքի «Կոչնակ», Քալիֆորնիայի «Նոր Կյանք» պարբերականներին: Անգլերեն լեզվով հրատարակել է «Մանկավարժության պատմությունը Հայաստանի մեջ» (1930թ.) ուսումնասիրությունը, որ 1953թ. Բուենոս Այրեսում վերահրատարակվել է իսպաներեն լեզվով: Խմբագրել և հրատարակել է նաև «Պատմություն Անթէպի Հայոց» աշխատության Ա և Բ հատորները (1953թ., Լոս Անջելես): Մահացել է ԱՄՆ Լոս ԱՆջելեսի Կլերմոնտ քաղաքում: