Encyclopedia
ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆ
Դրամատուրգ, արձակագիր
Ծնվել է Երևանում։ 1957թ․ ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական, 1963թ․՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետները։ 1963-67թթ աշխատել է Երևանի ռադիոկոմիտեում որպես ռեժիսոր, գրական-դրամատիկական հաղորդումների խմբագրության խմբագիր։ 1967-82թթ աշխատել է Կուլտուրայի նախարարությունում որպես դրամատիկական գործերի խմբագիր, 1984-85թթ՝ Հայկական թատերական ընկերությունում որպես պատասխանատու քարտուղար։ Նրա դրամաները բեմադրվել են Երևանում, Թբիլիսիում, Ֆրունզեում, Ղափանուլքում, Ստեփանակերտում, Կապանում (1968թ․), Արտաշատում (1969թ․) և այլուր․ «Մահ կամ ամուսնություն», «Քեֆ անողի քեֆը չի պակսի», «Տունը ճանապարհի եզրին», «Մի հավատացեք խելագարին», «Սիրո ջրապտույտի մեջ», «Գլխապտույտ», «Մեղվի փեթակը», «Զարմանալի երազ», «Հավերժական սիրո գաղտնիքը», «Հորովել», «Մեղվի փեթակը», «Ուռռա, ես մարդ դառնում», «Գլադիատոր», «Սուսիկյանի տարօրինակ երազը», «Լեռների կարոտը» և այլն։ «Տեսարաններ Բերոյանների ընտանիքի կյանքից» պիեսը, որն աչքի է ընկնում հարցադրումների սրությամբ, 1978թ․ բեմադրվել է նաև Մոսկվայի պետական ակադեմիական Փոքր թատրոնում։ Մինչև 1983թ․ Փոքր թատրոնում 112 անգամ ցուցադրվել է հեղինակի «Գլխապտույտ» պիեսը։ Այս պիեսը առաջին հայ դրաման էր, որը բեմադրվել է Մոսկվայի Փոքր թատրոնում։ 1992-2014թթ եղել է Երևանի Գ․Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գրական բաժնի վարիչը։ 1974թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Անդամակցել է նաև Հայ դրամատուրգների միությանը, Հայաստանի Մշակույթի գործիչների միությանը և Քալիֆորնիայի հայ գրողների միությանը։ 1964թ․ արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության պիեսների մրցանակաբաշխության 3-րդ, 1967թ․՝ 2-րդ և խրախուսական մրցանակների, 2010թ․՝ ՀԳՄ Լևոն Շանթի անվան ամենամյա մրցանակին, 2021թ․՝ ԱՄՆ Քալիֆոռնիայի հայ գրողների միության «Տիր. Գրչության հովանավոր» պատվո շքանշանի։ Մահացել է Երևանում։