Encyclopedia

ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիրիժոր

Ծնվել է 1981թ. հոկտեմբերի 5-ին, Երևանում: Առաջին երաժշտական քայլերն արել է որպես ջութակահար: 1999թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական բաժին՝ Յուրի Դավթյանի դասարան: 2002-03թթ ուսումը շարունակել է Վիեննայի կոնսերվատորիայում, ապա` Իտալիայի «Փարիզ» կոնսերվատորիայում՝ Դոմինիկ Ռութսի ղեկավարությամբ: Մինչ 2002թ. եղել է Երևանի երիտասարդական կամերային նվագախմբի դիրիժորը, 2005թ.՝ Երևանի Ա.Սպենդիարյանիանվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորի օգնականը: Դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում և դիրիժորական դասեր տվել Վալենսիայում: Ղեկավարել է բազմաթիվ համերգներ Հայաստանում և արտերկրում: 2006թ. նրան շնորհվել է Սըր Ջորջ Սոլթի հիմնադրամի մրցանակ: 2008թ-ից Սինգապուրի «Կամերատա» կամերային նվագախմբի դիրիժորն է և դասավանդում է տեղի երաժշտական դպրոցում: