Encyclopedia
ԳԻՎԻ ՇԱՀՆԱԶԱՐ
Բանաստեղծ, թարգմանիչ
Ծնվել է Թբիլիսիում: Սովորել է Թբիլիսիի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հայագիտության ամբիոնում: Ուսումն ավարտելուց անմիջապես հետո անցել է աշխատանքի «Սովետական Վրաստան» թարգմանչական գրականության և հրատարակչության խմբագրությունում որպես խմբագիր: Հայերենից վրացերեն է թարգմանել Գրիգոր Նարեկացու, Սայաթ-Նովայի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Սիլվա Կապուտիկյանի, Վահագն Դավթյանի, Համո Սահյանի, Պարույր Սևակի և այլ գրողների ստեղծագործություններ: Եղել է Վրաստանի գրողների միության անդամ: Արժանացել է Վրաստանի «Պատվո նշան» շքանշանի, 1989թ.` Մաչաբելիի անվան մրցանակի, 2011թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Թբիլիսիում։