Encyclopedia

ԳՆԵԼ ՈՒԼԻԽԱՆՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1988թ. ապրիլի 28-ին, ՀՀ Լոռու մարզի Շնող գյուղում: 2005թ. ավարտել է Երևանի թիվ 17 միջնակարգ դպրոցը: 2005-09թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: 2005թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է մի շարք ներկայացումներում` Վ.Շեքսպիրի «Մակբեթ» (Մալկոլմ), «Ռիչաևդ Երրորդ» (Մարկիզ Դորսեթ), «Ջոն արքա» (Արթուր), Մեյոյի և Էնեկենի «Երջանիկ ավարտ» (Ջեմմի Սքոթ), Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» (Ոսկանյան), Բ.Բրեխտի «Կովկասի կավճե շրջանը» (Իշխան Կազբեկի), Ա.Վալիեխոյի «Գոյա» (Կամավոր), Պ.Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» (Մեհմեդ Նուրի), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Դարչո), Ժ.Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից» (Վասյա), Մուրացանի «Ռուզան» (Համտուն), Սամվել Ծովակի «Խնայեցեք տղամարդկանց» (Մարատ) և այլն: Նկարահանվել է «Ես եմ» (2011թ.), «Որոգայթ» (2015թ.), «Երկար վերադարձ» (2015թ.) ֆիլմերում, «Սահմանին», «Եզրագծից այն կողմ», «Դիմակահանդես», «Եռաչափ սեր», «Թաքնված սեր», «Ավազե դղյակ» և այլ հեռուստասերիալներում: 2013թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի՝ որպես «Լավագույն երիտասարդ դերասան»: Արժանացել է պատվոգրերի, 2018թ.՝ ՀԹԳՄ ոսկե մեդալի: