Encyclopedia
ԳՈՌ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ջութակահար
Ծնվել է 1997թ. փետրվարի 10-ին, Երևանում: 10 տարեկան հասակում ընդունվել է Երևանի Ղ.Սարյանի անվան արվեստի դպրոցի ջութակի բաժին, որտեղ սովորել է 7 տարի: 2012թ. Վահե Նուրիջանյանի հետ համատեղ հիմնել է «Young Folks» ռոք խումբը, որը հետագայում վերանվանվել է «Atmos»: 2014-15թթ ինքնուս զբաղվել է հարվածային գործիքներով: Համագործակցել է «Նաիրի», «Elips» և այլ խմբերի հետ: 2013թ. Թուրքիայում կայացած «Հարմոնի» միջազգային մրցույթ-փառատոնին և Գյումրի քաղաքում կայացած միջազգային «Ռենեսանս» մրցույթին նվաճել 1-ին մրցանակը: 2014թ. «Art Music» մրցույթ-փառատոնին նույնպես դարձել է 1-ին մրցանակի դափնեկիր: 2014թ. ընդունվել է Երևանի Կոմիտասիանվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժին՝ Շահեն Շահինյանի դասարան: Նույն թվականին մասնակցել է «Ծովից-ծով» համահայկական փառատոնին, որի գալա-համերգը կայացել է Մոսկվայի Կրեմլի դահլիճում: 2015թ. կլառնետահար Գարեգին Քևնակսզյանի հետ համատեղ հիմնել է «Տոնիկա» օնլայն երաժշտական խանութը և նույն ամսին դաշնակահար Արամ Շեկիկյանի հետ համատեղ հիմնել է «Տոնիկա» տրիոն, որի շրջանակներում մասնակցել է բազմաթիվ համերգների և փառատոների Հայաստանում և արտերկրում: Խումբն ունի նաև կոմիտասյան մշակումներ, որոնք արվել են հիմնադիրների կողմից: