Encyclopedia

ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Քանդակագործ

Ծնվել է 1982թ. հունվարի 4-ին, Երևանում: Քանդակագործ Տարիել Հակոբյանի որդին է: 2004թ. ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի քանդակի բաժինը՝ Թերեզա Միրզոյանի և Գարեգին Դավթյանի արվեստանոցները: 2004թ-ից քանդակագործություն է դասավանդում Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանում: 2006թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 2005թ. մասնակցել է ՀՀ Արտաշատ քաղաքում կայացած քանդակագործական միջազգային սիմպոզիումին: 2008թ. Ֆրանսիայի Կլամար քաղաքում տեղադրել է «Բարեկամության ծառ» տուֆ քարից հուշարձանը՝ նվիրված հայ-ֆրանսիական բարեկամությանը: Նույն թվականին ունեցել է անհատական ցուցահանդես Կլամար քաղաքում: Մեդալագործական արվեստում ստեղծագործություններ ունի նվիրված Հայ կոմպոզիտորներին (Էդվարդ Միրզոյան, Տիգրան Մանսուրյան, Առնո Բաբաջանյան, Օհան Դուրյան): Ստեղծագործել է նաև գրաֆիկայի ժանրում: Նրա դիզայնով և գրաֆիկական աշխատանքներով Միչիգանում թողարկվել է Էդվարդ Միրզոյանի և Վաչե Շարաֆյանիստեղծագործությունների ձայնասկավառակը: 2013թ. Գերմանիայի Պրյոտցել քաղաքի «Կոմիտաս» ամենամյա երաժշտական փառատոնի շրջանակներում բացվել է քանդակագործի քանդակների և գրաֆիկաների անհատական ցուցահանդեսը: Հիմնականում աշխատել է փայտից և բրոնզից, որոնք հնարավորություն են տվել ավելի օրգանական, պլաստիկ ծավալներ ստանալ: Մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել նաև Բարսելոնայում (2003թ.), Երևանում (2006թ.): Աշխատանքները գտնվում են տարբեր մասնավոր հավաքածուներում: