Encyclopedia
ԳՈՒՐԳԵՆ ՀԱՅԿՈՒՆԻ
Բանաստեղծ, արձակագիր, պետական գործիչ
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի Բերդ (Թոփրակկալե) գյուղաքաղաքում։ Եղել է բանահավաք, ազգագրագետ Սարգիս Հայկունուորդին: 1898-1906թթ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1908թ. ուսուցչություն է արել ՀՀ Սևքար գյուղում (այժմ` Տավուշի մարզ), 1909-11թթ` Աշխաբադի հայկական դպրոցում։ 1912-15թթ սովորել է Մոսկվայի առևտրի ինստիտուտի տնտեսագիտական բաժնում։ 1916-17թթ աշխատել է Սարիղամիշում։ 1917թ. մասնակցել է Ալեքսանդրապոլի և Կարսի բանվորների և զինվորների սովետների ստեղծմանը և եղել է բոլշևիկյան «Նոր կյանք» թերթի (Ալեքսանդրապոլ) խմբագիրը։ 1918թ. նրա ղեկավարությամբ Թիֆլիսում հիմնվել է «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» կազմակերպությունը։ 1922-30թթ ղեկավարել է Մոսկվայի հայ գրողների խմբակը։ 1923-28թթ խմբագրել է Մոսկվայում լույս տեսնող «Քուրա» հանդեսը։ Այդ տարիներին եղել է Մոսկվայի «Կուլտուր ֆիլմ» կինոֆաբրիկայի տնօրենը, 1932-33թթ` Տուլայի երրորդ մոսկովյան համալսարանի ռեկտորը, 1934-35թթ` Մոսկինոյի տրեստի կառավարիչը և Ղրիմի «Վոստոկֆիլմի» նախագահը, ապա Յալթայի Նիկիտինի բուսաբանական այգու տնօրենը։ 1949-50թթ Սվերդլովսկի մարզում աշխատել է որպես ինժեներ-տնտեսագետ։ 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Հրատարակվել են նրա «Սամել Հովիկ» (պոեմ, 1912թ.), «Գարնանային հովեր» (պոեմ, 1916թ.), «Անպարտ երգեր» 1916թ., «Արշալույսի երգեր» 1917թ., «Ազգությունների ինքնորոշումը և կոմունիստները» 1919թ., «Պրոլետարական հեղափոխությունը և Արմենիայի բոլշևիկները» 1919թ., «Բանաստեղծություններ» 1920թ., 1923թ., «Արծվի խնջույքը» (բանվորա-գյուղացիական առակ, 1921թ.), «Գողգոթա» (պոեմ, 1922թ.), «Տիտան» (դյուցազներգություն, 1922թ.), «5 պոեմ» 1922թ., «Գիշերային թիթեռնիկ» 1923թ., «Վուլկաները ժայթքում են» 1925թ., «Մասսա» 1925թ., «Տիտան» (պոեմ, 1925թ.), «Մասսաների երթը» (երկերի ժողովածու, 1959թ.), «Երթ մաքառման» (պոեմներ, արձակ էջեր, հրապարակախոսություն, հուշեր և խոհեր, 1965թ.) գրքերը: 1954թ. տեղափոխվել է Երևան, որտեղ էլ մահացել է։