Encyclopedia

ԳՐԻԳՈՐ ԱԿՆԵՐՑԻ

Պատմաբան

Հավանաբար 1265թ. կամ 1266թ. Արևելյան Հայաստանից գնացել է Կիլիկիա, դարձել նշանավոր Ակներ վանքի միաբան։ 1273թ. ընդօրինակել է Միխայել Ասորու «Ժամանակագրութիւնը» և, իբրև սրան լրացում ու շարունակություն, գրել «Պատմութիւն ազգին նետողաց» կամ «Պատմութիւն թաթարաց» երկը։ Միջնադարյան հայ պատմիչներից միակն է, որի երկը հեղինակի ձեռագրով հասել Է մեզ։ Նրա երկասիրությունը սխալմամբ վերագրվել է Վարդան Արևելցուն կամ ոմն Մաղաքիա Աբեղայի։ Նրա հայերեն բնագիրը հրատարակվել է թե՛ Վարդան Արևելցու և թե՛ Մաղաքիա Աբեղայի, իսկ ֆրանսերեն ու ռուսերեն թարգմանությունները՝ Մաղաքիա Աբեղայի անունով։ Հեղինակի անձը ճշտելուց հետո այս երկի անգլերեն ու վրացերեն, ինչպես և թուրքերեն թարգմանությունները (զուգահեռ հայերեն բնագրով) լույս են տեսել իսկական հեղինակի անունով։ «Պատմութիւն ազգին նետողաց»-ը մոնղոլական ժամանակաշրջանի կարևոր սկզբնաղբյուր է. ընդգրկում է 1220-73թթ ժամանակաշրջանը։ Թեև մասամբ համառոտ, ժամանակագրական որոշ շփոթումներով և պատմական իրադարձությունների ոչ լրիվ ընդգրկումով, այն արժեքավոր տեղեկություններ է տալիս Հայաստանում մոնղոլական տիրապետության քաղաքական և տնտեսական շատ հարցերի վերաբերյալ։ Պատմական ու ազգագրական մեծ հետաքրքրություն են ներկայացնում մոնղոլների կրոնական հավատալիքների, կենցաղի ու սովորությունների մասին տեղեկությունները։