Encyclopedia
ԳՐԻԳՈՐ ԱՐԵՅԱՆ
Արձակագիր, թարգմանիչ
Ծնվել է Վլադիկավկազում։ Ավարտել է Տաշքենդի ռուսական արական գիմնազիան, 1927թ.` Խարկովի բժշկական ինստիտուտը։ 1927-47թթ աշխատել է բժշկական տարբեր հիմնարկություններում։ 1951թ-ից բնակվել է Երևանում։ Աշխատել է ՀՀ ԳԱ հրատարակչությունում որպես սրբագրիչ, ապա՝ ՀՀ մշակույթի նախարարության պոլիգրաֆիական արդյունաբերության և հրատարակչությունների գլխավոր խմբագրությունում` որպես ավագ խմբագիր։ 1956թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ 1969թ. հեղինակել և տպագրել է « Ապրելու իրավունքը» գիրքը: Ռուսերենից և լատիներենից թարգմանել է մի շարք գրքեր՝ Շ.Պետեֆիի «Բանաստեղծություններ» (1952թ.), «Անտիկ գրականության քրեստոմատիա» (1954թ., համահեղինակ՝ Սողոմոն Տարոնցի), Ա.Ֆրանսի «Սպիտակ քարի վրա։ Աստվածները ծարավի են։ Հրեշտակների ապստամբություն» (վեպեր, որոնցից վերջինը՝ «Հրեշտակների ապստամբություն», թարգմանել է Գ.Արեյանը, 1959թ.), «Կրենքըբիլ» (պատմվածք, 1959թ.), «Սիլվեստր Բոննարի ոճիրը» (վեպ, 1967թ.), Գ.Ֆլոբերի «Սալամբո» (վեպ, 1959թ.), Լուկրեցիոսի «Իրերի բնության մասին» (1960թ.), Ալեն Ռենե Լը Սաժի «Կաղ սատանան» (վեպ, 1965թ.), Ֆ.Կարսակի «Տիեզերքի Ռոբինզոնները» (վիպակ, 1966թ.), Կ.Անդրեևի «Արկած որոնողները» (1968թ.), Լ.Բոսենարի «Կապիտան թոկից փախածը» (պատմավեպ, 1972թ.): Մահացել է Երևանում։