Encyclopedia
ԳՐԻԳՈՐ ԾԱՂԿՈՂ
Մանրանկարիչ
Կենսագրական տվյալներ չեն պահպանվել։ 1232թ. նկարազարդել է մի ձեռագիր (Երևանի Մ.Մաշտոցիանվան Մատենադարան), որ հայտնի է «Թարգմանչաց Ավետարան» անունով (Արցախի Թարգմանչաց վանքում պահվելու պատճառով)։ Ձեռագիրն իր մանրանկարների գեղանկարչական արտակարգ արժանիքներով հանդիսանում է հայկական միջնադարյան մանրանկարչության գլուխգործոցներից մեկը։ Նկարչի վարպետությունը արտահայտվել է գունային անկրկնելի լուծումների մեջ։ Հագեցած և հարուստ ներկապնակի միջոցով, ինչպես և պատկերված անձանց հոգեկանը բացահայտելով՝ նկարիչն ստեղծել է դրամատիկական լարվածությամբ օժտված հորինվածքներ, յուրովի արտացոլել ժամանակաշրջանին բնորոշ ընդհանուր տրամադրությունը, երբ երկրին սպառնում էր նոր զավթիչների՝ թաթար-մոնղոլների արշավանքը։ Հատկանշական է, որ անգամ տոնական շարքի մեջ ամենաուրախ՝ «Ավետման» տեսարանը ևս լի է դրամատիզմով։ Հորինվածքների թե՛ գծային, թե՛ գունային լուծումները ենթարկված են երկիմաստային բացահայտման։ Առավել հաջողված են «Խորհրդավոր ընթրիք», «Դժոխքի ավերում» և «Ավետումն» տեսարանները։ Մեծ վարպետությամբ են կատարված նաև մատյանի զարդանկարները՝ խորաններ, անվանաթերթեր, լուսանցազարդեր, զարդագրեր։ Հայտնի զարդաձևերի հետ մեկտեղ նկարիչը ստեղծել է նոր տարբերակներ։ Խորաններից մեկի մեջ կարդացվում է ծաղկողի անունը։