Encyclopedia

ԳՐԻԳՈՐ ՍՈՒՔԻԱՍԱՆՑ

Մանրանկարիչ

Եղել է Սուքիասի և Նազուն Խաթունի որդին։ Աշխատել է Ղրիմի Սուրխաթ քաղաքում։ Նրա ընդօրինակած (1332-56թթ) ձեռագրերից Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում են պահվում վեցը, իսկ մեկը՝ Փարիզի Ազգային գրադարանում։ Գրեթե բոլոր ձեռագրերը նկարազարդված են, սակայն ծաղկողի անունը ոչ մեկում չի հիշատակված, ենթադրվում է, որ այն եղել է Գ.Ս.։ Այդ ձեռագրերի մանրանկարները ոճական իրենց հատկանիշներով պատկանում են այն եզակի օրինակների շարքին, որոնք արտացոլել են այսպես կոչված «Պալեոլոգյան» վերածննդի արվեստի առանձնահատկությունները՝ մշակման ազատ եղանակը, կերպարների համաչափությունների ճիշտ կառուցումը, նրանց տարբեր դիրքերում ներկայացնելու ունակությունը, ծավալի և, անգամ, որոշ չափով իրերի հեռանկարային պատկերման հասկացողությունը։ Մանրանկարներով և ճոխ զարդարանքով նշանակալից է 1332թ. Ավետարանը։ Նկարիչը պատկերել է ոչ միայն ընդունված տոնական շարքը, այլև առանձին ավետարանական դրվագներ։ Առանձնապես հաջողված են «Կանայի հարսանիքը», «Աստվածամայրը և Աբրահամը» մանրանկարները։