Encyclopedia
ԳՐԻՇԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Բալետի արտիստ
Ծնվել է 2000թ. սեպտեմբերի 9-ին, Երևանում: Բալետի արտիստներ Անդրանիկ Սարգսյանի որդին է, Գոռ Սարգսյանի եղբայրը: 2006-10թթ միջնակարգ կրթությունն ստացել է Երևանի Ֆ.Նանսենի անվան թիվ 150 վարժարանում, այնուհետև, 2010թ-ից, տեղափոխվել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի դասական պարի բաժին: 2017թ. ավարտել է ուսումնարանը՝ ստանալով բալետի արտիստի որակավորում: 2018թ. ընդունվել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն որպես բալետի արտիստ: Հանդես է եկել թատրոնի խաղացանկի գրեթե բոլոր ներկայացումներում («Սպարտակ», «Գայանե», «Դիմակահանդես», «Չիպոլինո», «Բյուրեղապակյա դղյակ», «Ժիզել», «Դոն Կիխոտ», «Կարմեն», «Լորկիանա», «Լա Բոհեմ» բալետներ, «Անուշ», «Տրավիատա», «Կարինե» օպերաներ): 2019-21թթ ծառայել է ՀՀ Զինված ուժերում որպես ժամկետային զինծառայող, միաժամանակ գործուղվելով Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` միջոցառումներին մասնակցելու համար: 2014թ. Վրաստանում մասնակցել է «Օրանժ Քոբուլեթի» միջազգային մրցույթին և զբաղեցրել առաջին տեղը՝ արժանանալով գլխավոր մրցանակին (Grand Prix):