Encyclopedia

ԴԱՎԻԹ ՄԱԼՅԱՆ

Դերասան

Ծնվել է Զաքաթալայում: Եղել է ռեժիսոր Հենրիկ Մալյանի հորեղբայրը: 1918թ. տեղափոխվել է Վրաստանի Թելավ քաղաք, որտեղ մասնակցել է տեղի հայկական և վրացական սիրողական թատերախմբերի ներկայացումներին: 1922-23թթ սովորել է Թիֆլիսի Հայարտան դրամատիկական ստուդիայում: Աշակերտել է ռեժիսորներ Արշակ Բուրջալյանին և Ստեփան Քափանակյանին: 1924-25թթ և 1932թ-ից եղել է Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն), 1926-27թթ` Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական, 1928-29թթ` Լենինականի դրամատիկական (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանիանվան), 1930-32թթ` Երևանի բանվորական թատրոնների դերասան: 1952-53թթ եղել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենը: Նրա դերասանական ակտիվ խառնվածքը դրսևորվել է հատկապես ժամանակակից հերոսների մարմնավորումներում: Հավաստի կերպարներ է ստեղծել և’ դրամատիկական, և’ կատակերգական ժանրերում: Խաղացած ներկայացումներից են` Ա.Գուլակյանի «Արշալույսին» (Վահագն), Ն.Զարյանի«Փորձադաշտ» (Կարսեցյան), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Կակուլի), Ա.Շիրվանզադեի«Պատվի համար» (Օթարյան), «Քաոս» (Սմբատ), Կոռնեյչուկի «Ռազմաճակատ» (Օգնև), Վ.Շեքսպիրի «Համլետ» (Լաերտ, Կլավդիոս), «Օթելլո» (Յագո), Ա.Օստրովսկու «Անօժիտը» (Պարատով), «Եկամտաբեր պաշտոն» (Ժադով), Նար-Դոսի «Սպանփսծ աղավնին» (Թուսյան) և այլն: Մեծապես նպաստել է հայկական կինոարվեստի ձևավորմանն ու զարգացմանը: 1926թ-ից նկարահանվել է կինոյում` «Պեպո» (1935թ.), «Զանգեզուր» (1938թ.), «Սևանի ձկնորսները» (1938թ.), «Լեռնային արշավ» (1939թ.), «Դավիթ Բեկ» (1944թ.), «Սիրտն է երգում» (1957թ.), «Անձամբ ճանաչում եմ» (1958թ.) և այլն: Հյուրախաղերով հանդես է եկել Բուլղարիայում, Չեխոսլովակիայում և այլուր: Գրել է «Դեմքեր, հանդիպումներ» (1974թ.) գիրքը: Եղել է ՀԽՍՀ 2-րդ գումարման Գերագույն սովետի դեպուտատ: 1950թ. և 1952թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, 1936թ.` Հայաստանի վաստակավոր, 1943թ.` Հայաստանի, 1974թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: