Encyclopedia
ԶԱՎԵՆ ԵԿԱՎՅԱՆ
Արևելագետ, լեզվաբան
Ծնվել է 1943թ. սեպտեմբերի 1-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում: 1964թ. ավարտել է Սորբոնի համալսարանը, միաժամանակ` Փարիզի հասարակագիտական ակադեմիան, Արևելյան կենդանի լեզուների բարձրագույն դպրոցը, 1969թ.` Երևանի պետական համալսարանը, 1977թ.` Փարիզի պետական վարչագիտական ինստիտուտը։ 1972-84թթ դասավանդել է Սորբոնի համալսարանում, 1972-84թթ եղել է Մարի-Նուբար ուսանողական ոստանի տնօրենը, 1984-2011թթ՝ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հայկական բաժանմունքի տնօրենը։ 1998թ-ից ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս է: Հրատարակվել են նրա «Հնդեվրոպական լեզուների բառապաշարը և հայերենի տեղը» (1975թ.), «Ֆրանս-հայերեն բառարանագրությունը 19-րդ դարում» (1976թ.), «Մխիթարյան միաբանությունը և բառարանագրությունը» (1977թ.) և այլ աշխատություններ: 1977թ. ստացել է Սորբոնի համալսարանի դոկտորի գիտական աստիճան, 2000թ.՝ Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: 1994թ. արժանացել է Շվեյցարիայի Պատվո շքանշանի, 1995թ.՝ «Սբ. Մեսրոպ Մաշտոց» պատվո շքանշանի և Ֆրանսիայի լեգեոնի ասպետի կոչման, 1999թ.՝ Վատիկանի Սբ. Սեղբեստրոսի հրամանատարի կոչման, 2000թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2003թ.՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ասպետի և իշխանի աստիճանի մեդալների, 2009թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի: