Encyclopedia

ԶԱՐՈՒՀԻ ԲԱԿՈՒՆՑ

Հաղորդավար

Ծնվել է 1978թ. մարտի 31-ին, Երևանում: 1995թ. ավարտել է Երևանի թիվ 83 միջնակարգ դպրոցը, 2000թ.՝ Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը: 1998թ. սովորել է Սուսաննա Մելքումյանի հեռուստատեսության և ռադիոհաղորդավարների դպրոցում: 1999թ. աշխատանքի է անցել «Ար» հեռուստաընկերությունում` որպես «Սուրհանդակ» լրատվական հաղորդման մեկնաբան, իսկ 2003թ.` արդեն նորաբաց «Ար» հեռուստաընկերությունում` որպես «Ազդարար» լրատվական ծրագրի մեկնաբան: 2005թ. տեղափոխվել է Հայկական Երկրորդ հեռուստաալիք, որտեղ եղել է «Լրաբեր» լրատվական ծրագրի մեկնաբանը: 2008-14թթ աշխատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում` որպես «Երկիրն այսօր» լրատվական ծրագրի մեկնաբան: 2014թ. աշխատել է որպես «Արմնյուզ» հեռուստաալիքի լրատվական ծրագրի մեկնաբան: