Encyclopedia
ԶՈՐԻ ՏՈՆԻԿՅԱՆ
Ճարտարապետ
Ծնվել է Երևանում: Եղել է երաժիշտ Արտակ Տոնիկյանի որդին: 1972-90թթ աշխատել է Հայարդնախագիծ ինստիտուտում` որպես գլխավոր մասնագետ: Աշխատանքներից են` Հրազդանի Ծաղկունք գյուղը, Ապարանի շրջանի Թթուջուր, Չքնաղ գյուղերը, Աշտարակի թիվ 36-38 միկրոշրջանները, մի շարք բնակելի շենքեր, տներ, թաղամասեր, գործարաններ Երևանում, Մասիսում, Արթիկում, Տաշիրում, Գորիսի Ակսել Բակունցիհուշարձանը, Երևանի Կոնստանտին Սարաջևիանվան երաժշտական ուսումնարանի, Արվեստի և գրականության գիտատեխնիկական փաստաթղթերի կենտրոնական արխիվի, Կապի ինստիտուտի շենքերը և այլն: Եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ: 1984թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում: