Encyclopedia

ԹԱՄԱՐ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Ճարտարապետ

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է բանաստեղծ, արձակագիր Հովհաննես Թումանյանի դուստրը: Նախնական կրթությունն ստացել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում: 1931թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1933թ-ից աշխատել է ճարտարապետ, Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանիարվեստանոցում: 1935թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ: Նրա նախագծերով կառուցվել են մի քանի շենք Երևանում և այլ քաղաքներում, Սիսիան քաղաքի հյուրանոցը և այլ շինություններ: 1966-89թթ ղեկավարել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը, որտեղի մի անկյունում ստեղծել է «Վերնատան» հուշասենյակը: Նրա ջանքերով է ստեղծվել նաև «Լոռվա ձոր» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվել է Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերայի հնչյուններով: 1977թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: