Encyclopedia
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
Համույթներ
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը ստեղծվել է 2022 թվականի դեկտեմբերի 14-ին, Երևանում: Կազմակերպության գործունեության հիմնական և կարևոր նպատակն է ժողովրդական երաժշտության և պարարվեստի ոլորտներում միասնական մշակութային գործունեության իրականացումը, մասնավորապես՝ կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու զարգացումը, հասարակության հոգևոր պահանջների ձևավորումն ու բավարարումը, գեղարվեստական բարձրարժեք արդյունքի ապահովումը, միջազգայնացումը, հանրային վարկանիշի բարձրացումը, մշակութային հանրությանը հաղորդակից դարձնելը հայկական ժողովրդական արվեստին: Կենտրոնի կազմում ընդգրկված են Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլը (1938թ.), Հայաստանի պարի պետական անսամբլը (1958թ.), Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը (2005թ.), Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը (1987թ.), Հայաստանի «Ակունք» ազգագրական համույթը (1974թ.): 2022թ-ից կենտրոնը ղեկավարում է պրոդյուսեր Արմեն Սարգսյանը: