Encyclopedia
ԻԼՅԱ ՇԱՊՈՇՆԻԿՈՎ
Կոմպոզիտոր, դիրիժոր
Ծնվել է Դոնի Ռոստովում: 1920թ. ավարտել է Կիևի կոնսերվատորիայի տեսական-կոմպոզիտորական, 19245թ.՝ Դոնի Ռոստովի համալսարանի հասարակական գիտությունների բաժինները։ Կատարելագործվել է Մոսկվայում՝ կոմպոզիտոր Միխայիլ Իպոլիւոով-Իվանովի մոտ։ 1925-35թթ եղել է Դոնի Ռոստովի ռադիոյի, 1938-40թթ և 1944-53թթ՝ ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբերի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը։ 1937թ-ից դասավանդել է Դոնի Ռոստովի երաժշտական ուսումնարանում, 1941-46թթ՝ զինվորական երաժիշտների դպրոցում։ 1944-53թթ եղել է Ռուսաստանի կոմպոզիտորների միության Ռոստովի բաժանմունքի վարչության նախագահը։ Ստեղծագործության մեջ օգտվել է հայկական, մոլդավական, տաջիկական, թաթարական, Դաղստանի, Դոնի կազակների երաժշտության տարրերից։ Գրել է «Բախչիսարայի շատրվանը» օպերան (կատարվել է ռադիոյով, 1937թ.), «Երեք բարեկամ» երաժշտական կոմեդիան (1952թ.), 2 սիմֆոնիա (1920թ., 1943թ.), նվագախմբային նախերգանքներ, սյուիտներ, ռապսոդիաներ, «Նախիջևանյան էսքիզներ», «Երևանյան էսքիզներ», «ԽՍՀՄ ժողովուրդների պարեր» շարքը, դաշնամուրի 2 կոնցերտ (1-ինը՝ 1924թ., 2-րդը՝ 1944թ., հայկական թեմաներով), դաշնամուրային տրիո, ռոմանսներ, երաժշտություն դրամատիկական ներկայացումների համար։ 1952թ. արժանացել է Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Դոնի Ռոստովում: