Encyclopedia
ԼԱՎՐԵՆՏԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Պատմաբան
Ծնվել է Երևանում: 1959թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1968-72թթ ղեկավարել է Էրեբունի ամրոցի, Գառնիի տաճարի, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան (Դսեղ) վերականգնման աշխատանքները: 1973-78թթ եղել է Հայաստանի մշակույթի նախարարության մշակութալուսավորչական հիմնարկների վարչության պետը, 1978-85թթ` ՀԱՊԹ տնօրենը, 1984-85թթ` միաժամանակ՝ ՀՊՊԹ տնօրենը, 1988-91թթ՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության պետը, 1992-95թթ՝ ՀՀ ԳԱԱ փոխնախագահը, 1995թ-ից՝ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրենը: 1998թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1995թ-ից՝ պրոֆեսոր): Հեղինակել է մի շարք թանգարանների գիտական ցուցադրություններ։ Աշխատությունները վերաբերում են հայ ժողովրդի ծագման ու կազմավորման հարցերին նվիրված պատմագիտական և աղբյուրագիտական հետազոտությունների ամփոփմանը, Հայոց ցեղասպանությանը (1915թ.): 1998թ-ից եղել է Ազգային անվտանգության հիմնախնդիրների միջազգային ԳԱ նախագահության անդամ, 2003թ-ից՝ «Ազգային անվտանգության հիմնախնդիրների համահայկական ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահը։ Հրատարակվել են նրա «Հայ ժողովրդի ծագման և կազմավորման հարցերը հայագիտության մեջ» (1974թ., 1996թ.), «Պատմագրական վկայությունները Հայկական լեռնաշխարհի երկրաշարժերի մասին» (1995թ.), «Ամերիկայի Միացյալ Նահանգները, Հայոց ցեղասպանության դատապարտումը և թուրքական հակազդեցությունը» (2001թ.), «Հայոց ցեղասպանության հրապարակայնորեն դատապարտման և ճանաչման ժամանակագրությունը (1915-2000թթ)» (2001թ.) աշխատությունները: 2002թ. արժանացել է «Ֆրիտյոֆ Նանսեն» միջազգային հիմնադրամի ոսկե հուշամեդալի, 2003թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում: