Encyclopedia
Լեյլա Կիրակոսյան
Դերասանուհի
Ծնվել է Նախիջևանում։ Ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանը։ Թատերական գործունեությունն սկսել է Տալինի ռուսական դրամատիկական թատրոնում, որտեղ էլ ծանոթացել է ապագա ամուսնու՝ դերասան Էռնստ Ռոմանովի հետ։ 1969թ․ ամուսնու հետ տեղափոխվել է Լենինգրադ (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), սկսել է աշխատել Լենկոմ թատրոնում։ Միասին խաղացել են «Երեք հրացանակիրները» ներկայացման մեջ, որտեղ մարմնավորել է թագուհի Աննային, իսկ Էռնստը՝ դուքս Բեքինհեմին։ Այնուհետև դերասանուհին տեղափոխվել է Լենսովետի անվան թատրոն։ 2003թ․ ներկայացրել է «Հեքիաթ» մոնոներկայացումը՝ գրված Վլադիմիր Նաբոկովի համանուն ստեղծագործության հիման վրա։ Վերջին տարիներին աշխատել է Սանկտ Պետերբուրգի պետական մանկական ֆիլհարմոնիայում։ Ամենահայտնի թատերական աշխատանքը «Խայտաբղետ թութակի հեքիաթները» ներկայացումն է եղել։ Առաջին անգամ կինոյում խաղացել է 1962թ․, որը Հայֆիլմում նկարահանված ռեժիսոր Մոկո Հակոբյանի «Ջրերը բարձրանում են» ֆիլմն էր։ Խաղացել է Անահիտի դերը։ 1970-80-ական թվականներին դերասանուհին պարբերաբար հայտնվել է հեռուստաէկրաններին՝ ֆիլմ-ներկայացումներում։ Խորհրդային շրջանում հազվադեպ է նկարահանվել կինոյում։ Նոր ժամանակաշրջանում ժամանակ առ ժամանակ նկարահանվել է սերիալներում՝ «Հետաքննության գաղտնիքները 1», «Կոտրված լապտերների փողոցը 6» և այլն։ Ամենահայտնի դերերից են Մարգոյի դերակատարումը «Տամբովյան գայլը» (2005թ․) և Բրոնիսլավա Սմոլյանինովայի դերը «Հորձանուտ» (2007թ․) սերիալներում։ 1984թ․ արժանացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2006թ․՝ ՌԴ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալի։ Մահացել է Սանկտ Պետերբուրգում։