Encyclopedia
ԼԵՈՆԻԴ ՀՈՒՐՈՒՆՑ
Արձակագիր
Ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղում: 1941թ. ավարտել է Բաքվի համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1941-45թթ եղել է ռազմաճակատային թղթակից։ Գրել է ռուսերեն: 1949թ-ից բնակվել է Երևանում։ Գրել է ժամանակակից իրականությունն արտացոլող արձակ երկեր` պատմվածքներ, վեպեր, վիպակներ, նովելներ: Հրատարակվել են նրա «Ղարաբաղյան պոեմ» (1954թ.), «Ես զինվորական փոստատար եմ» (1957թ.), «Կարապներ» (1962թ.), «Աղմկում է Որոտանը» (1965թ.), «Հայրեր» (1970թ.), «Ծեր կաղնու հեքիաթները» (1980թ.) գրքերը։ Մահացել է Երևանում: 1999թ. նրա աճյունը Երևանից փոխադրվել և թաղվել է հայրենի Նոր Շեն գյուղում: