Encyclopedia

ԼԵՎՈՆ ԱՃԵՄՅԱՆ

Արձակագիր, թարգմանիչ

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքի Այգեստան թաղամասում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա սովորել Կ.Պոլսի Կեդրոնական վարժարանում: Հայոց ցեղասպանությունից (1915թ.) հետո հաստատվել է Եգիպտոսում, ծավալել գրական-խմբագրական գործունեություն: 1925-26թթ հրատարակել է «Եգիպտահայ տարեցոյցը»: 1924թ. Ալեքսանդրիայում հիմնադրել է «Փունջ» մանկանկական հանդեսը, որի էջերում տպագրվել են հայ ականավոր գրողների, մասնավորապես Հովհաննես Թումանյանի և Ղազարոս Աղայանիմանկական ստեղծագործությունները, ինչպես նաև հայ մանկական գրականության այլ նմուշներ: Կատարել է բազմաթիվ թարգմանություններ, որոնք լույս են տեսել իր հրատարակած և խմբագրած «Փունջ» պարբերականում: 1947թ. տեղափոխվել է Հայաստան, աշխատել հանրային գրադարանում: Կազմել է հայոց լեզվի և պատմության դասագրքեր, որոնք արժանացել են մի քանի հրատարակության: Օգտագործել է Էլան, Լ.Ա., Լաճ, Ճալ և այլ ծածկանուններ: Մահացել է Երևանում: