Encyclopedia

ԼԵՎՈՆ ԽԱՉԻԿՅԱՆ

Պատմաբան, բանասեր

Ծնվել է Երևանում: 1935թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, 1940թ.՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, ապա Երևանի Մատենադարանին կից ասպիրանտուրան՝ Հակոբ Մանանդյանիղեկավարությամբ (1939թ. Մատենադարանը տեղափոխվել էր Երևան, և նրան կից ստեղծվել էր ասպիրանտուրա): 1940-44թթ որպես մատենագետ աշխատանքի է անցել Մատենադարանում։ 1944թ. դարձել է ձեռագրատան վարիչ։ 1945թ պաշտպանել է «Եղիշեի Արարածոց մեկնութիւնը» ատենախոսությունը և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1949-54թթ աշխատել է ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտում և Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում, որի տնօրենն է եղել 1954-82թթ: Զբաղվել է միջնադարյան Հայաստանի պատմությամբ և աղբյուրագիտությամբ՝ կարևոր տեղ հատկացնելով հայ ժողովրդի տնտեսական կյանքի և հասարակական շարժումների հարցերին («Փոքր Հայքի սոցիալական շարժումների պատմությունից», 1951թ., «14-15-րդ դարերի հայկական գյուղական համայնքի մասին», 1958թ., «Երզնկա քաղաքի «Եղբարց միութեան» կանոնադրությունը», 1962թ.): Նրա երկարամյա ուսումնասիրության արդյունք է 14-րդ և 15-րդ դարերի հայերեն ձեռագրերի հիշատակարանների հրատարակությունը, որի հիման վրա լուսաբանել է տվյալ ժամանակաշրջանի հայ ժողովրդի քաղաքական և տնտեսական կյանքի, ինչպես և Սյունիքի, Արտազի, Համշենի ավատական տների պատմությունը՝ շաղկապված մշակութային կյանքի հետ: Մի շարք աշխատություններ նվիրված են հայ հնագույն դպրության հարցերին («Նախամեսրոպյան գրի հարցը և հմայագրերը», 1963թ., «Գրիգոր Պարթևին վերագրված «Հարցումը», 1964թ.), ինչպես նաև միջնադարյան հայ գաղթավայրերի և վաճառականության պատմության անհայտ էջերին («Հայկական գաղթավայրերը Ուկրաինայում 16-17-րդ դարերում», 1954թ., «Նոր նյութեր Կիևի հին հայկական գաղութի մասին», 1961թ., «Սարգիս աբեղայի Ուղեգրությունը», 1970թ.): Միջնադարի հայ կրթական կենտրոնների և գիտական մտքի պատմության հարցերին են նվիրված «Գլաձորյան համալսարանը և նրա սաների ավարտական ատենախոսությունները» (1946թ.), «Դիահերձումները հին Հայաստանում» (1947թ.), «Մատթեոս Ջուղայեցու կյանքը և մատենագրությունը» (1956թ.) գործերը: Աղբյուրագիտական արժեքավոր ներդրում են պատմաբանի կազմած «ԺԴ» դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» (1950թ.) և «ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» (հ.1-3, 1955-67թթ) գործերը: Մասնակցել է նաև կոլեկտիվ աշխատությունների ստեղծման, խմբագրել «ԲՄ»-ի 3-12-րդ հատորները, ինչպես նաև հայ միջնադարյան գիտության ու մշակույթի պատմությանը նվիրված մի շարք հետազոտություններ, քննական բնագրեր ու թարգմանություններ: Եղել է «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի խմբագրական կոլեգիայի և ՀՍՀ խմբագրական կոլեգիայի անդամ, Մաշտոցյան մրցանակի առաջին դափնեկիրը (1969թ.): 1964-82թթ եղել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահության անդամ։ 1967թ. ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։ 1978թ. պարգևատրվել է Ժողովուրդներ բարեկամության շքանշանով: 1962թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն (1966թ-ից՝ պրոֆեսոր): 1971թ-ից եղել է ՀՀ ԳԱ ակադեմիկոս: 1968թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման, 1985թ. (հետմահու)՝ ՀՀ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում: