Encyclopedia

ԼԵՎՈՆ ԽՈՋԱ-ԷՅՆԱԹՈՎ

Կոմպոզիտոր

Ծնվել է Թիֆլիսում: 1926-27թթ Երևանում նրան կոմպոզիցիայի դասեր է տվել Ալեքսանդր Սպենդիարյանը: 1932թ. ավարտել է Լենինգրադի կենտրոնական երաժշտական տեխնիկումը (դասատու՝ Պ.Բ.Ռյազանով), որպես դիրիժոր և երաժշտական մասի ղեկավար աշխատել է Լենինգրադի դրամատիկական թատրոնում։ Նրա ստեղծագործություններն առանձնանում են ազգային երաժշտության յուրօրինակ երանգավորումով, մեղեդիական, լադային և ռիթմիկ հարստությամբ, պարտիտուրներր հագեցված են հյութեղ և թարմ գույներով։ Գրել է օպերաներ՝ «Շլյուզ» (1931թ.), «Խռովություն» (բեմադրվել է 1938թ.), «Ընտանիք» (բեմադրվել է 1940թ.), «Երեք հանդիպում» (1943թ.), «Նամուս» (բեմադրվել է 1945թ., Երևանի օպերայի և բալետի թատրոն), օպերետ, ռեքվիեմ Վ.Լենինի հիշատակին (1934թ.), Պոեմ-կանտատ (1953թ.), նվագախմբային երկեր՝ սիմֆոնիա (1954թ.), «Էլեգիական պոեմ» (1953թ.), սյուիտներ, նախերգանքներ, սիմֆոնիկ պարեր (3 տետր, 1951-52թթ), դաշնամուրի և նվագախմբի 3 կոնցերտ (1946-48թթ) ու ֆանտազիա (1954թ.), ջութակի և նվագախմբի կոնցերտային սյուիտ (1950թ.), Ա.Սպենդիարյանի հիշատակին՝ դաշնամուրային տրիո (1943թ.), երգեր, ռոմանսներ, շուրջ 50 թատերական ներկայացումների երաժշտություն։ Գործիքավորել է Տիգրան Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» և Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերաները։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ 1945թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ):