Encyclopedia
ԼԵՎՈՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
Թմբկահար
Ծնվել է 1973թ. հոկտեմբերի 30-ին, Երևանում: Սովորել է Երևանի Չկալովի անվան թիվ 30 միջնակարգ դպրոցում և թիվ 10 երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում: 1990-95թթ սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկայի ֆակուլտետում: 1990թ-ից նվագել է «Արտեմիս», «Accident», «Smith & wesson», «Ro the U», «Էմփիրեյ» ռոք խմբերում: 1996թ-ից «Ոստան Հայոց» խմբի թմբկահարն է: 1997թ-ից նվագել է Վահան Արծրունու հետ և աշխատում է «Բրևիս» ձայնագրման ստուդիայում: 1990-ական թվականներից մասնակցել է մի շարք երաժշտական փառատոների` «Սիսիան-1991», «Գաուդեամուս», «Rock’n’Pak», «Music5», «Ռոք-Իմպերիա» և այլն: