Encyclopedia
ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Կինոռեժիսոր, կինոօպերատոր
Ծնվել է 1953թ. փետրվարի 25-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): 1983թ. բանաստեղծ Հովհաննես Շիրազը Լևոնին կնքել է Լևոն Գյումրեցի ազգանվամբ, «Հավերժի ճամփորդը կամ` Հովհաննես Շիրազ» ֆիլմի դիտումից հետո: 1978թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Գրիգոր Մկրտչյանի արվեստանոցը, 1984թ.` Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի բարձրագույն ռեժիսորական դասընթացը` Ջեմմա Ֆիրսովայի արվեստանոցը: Հայկական վավերագրական կինոյի դիմանկարային ժանրում ստեղծել է բազում ուշադրության արժանի ֆիլմեր, նվիրված հայ նշանավոր անձանց` կոմպոզիտորներ Արմեն Տիգրանյան, Կոմիտաս, փիլիսոփա Դավիթ Անհաղթ, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանով, նկարիչներ Ժանսեմ, Գառզու, բանաստեղծ Հովհաննես Շիրազ, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյան և այլք: 1987թ. նկարահանած չորս ֆիլմերի համար (օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի հետ միաժամանակ) արժանացել է Լենինյան կոմերտմիության դափնեկրի կոչման` «Չարենց` հայտնի և անհայտ էջեր», «Հավերժի ճամփորդը» (Հովհաննես Շիրազ), «Պարույր Սևակ կամ եղիցի լույս» և «Գյումրի» վավերագրական ֆիլմերի համար: 1988թ. ակտիվերոն մասնակցել է նորանկախ Հայաստանի քաղաքական պայքարի գործընթացին, մասնակցել արցախյան պատերազմին և հետագա սերունդներին թողել այդ պատմական տարիների վավերագրությունը և «Մատյան անկախության» ֆիլմը: 2001թ. նկարահանել է «Եվ եղավ լույս» (And There Was Light) վավերագրական ֆիլմը` նվիրված Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակին, որի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել Նյու Յորքում: Նկարահանել է ավելի քան 40 վավերագրական ֆիլմ, 100-ից ավելի հեռուստատեային տեսաֆիլմեր և հաղորդումներ, 20-ից ավելի տեսասյուժեներ` միջազգային համբավ ունեցող «CNN» հեռուստաընկերության համար: Ռեժիսորի ֆիլմերը ցուցադրվել են աշխարհի բազում երկրներում և արժանացել տարբեր մրցանակների: 1987թ-ից Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության անդամ է: 2002թ-ից բնակվում է ԱՄՆ-ում: