Encyclopedia

ԼԵՎՈՆ ՆԱՖԻԼՅԱՆ

Ճարտարապետ

Ծնվել է Կոստանդնուպոլսում: 1905թ. ավարտել է Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցը: 1910թ. նրա և ճարտարապետ-նկարիչ Հ.Գազանճյանի նախագծերով Կահիրեում կառուցվել են Նահապետյանների տունը, իշխանուհի Սուլինայի ապարանքը, Ալեքսանդրիայում` Իբրահիմ փաշայի ամառանոցը, Կ.Պոլսում` «Շիրքեթ խայրի» նավային ընկերության Ղալաթիայի պաշտոնատեղին, «Միլլի» ապահովագրական ընկերության կենտրոնատեղին: 1914-18թթ առաջին աշխարհամարտից հետո բնակվել է Փարիզում, զբաղվել է նաև նկարչությամբ: Ճարտարապետի նախագծերով են կառուցվել Հայ ուսանողների տունը Փարիզում, «Պարոն» հյուրանոցը, Առևտրական բանկի շենքը Հալեպում, Մարի Նուբար երկհարկ ակնաբուժարանը (1927թ.) Երևանում, Հայ եկեղեցու Կահիրեի առաջնորդարանի երկհարկ շենքն ու ճարտարապետի գլուխգործոցը` Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (1927թ.): 1926թ-ից եղել է Փարիզի «Անի» հայ արվեստագետների խմբակցության անդամ: Ստացել է նաև պրոֆեսորի կոչում: Մահացել է Ֆրանսիայի Նիցցա քաղաքում: