Encyclopedia

ԼԵՎՈՆ ՕԳԱՆԵԶՈՎ

Կոմպոզիտոր, դաշնակահար

Ծնվել է 1940թ. դեկտեմբերի 25-ին, Մոսկվայում: Սովորել է Մոսկվայի Կենտրոնական երաժշտական դպրոցում: Ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը: Դարձել է մի քանի դաշնամուրային մրցույթների մրցանակակիր: Որպես դաշնակահար հանդես է եկել բազմաթիվ համերգներով, համագործակցել է մի շարք հանրահայտ երաժիշտների և կատարողների հետ՝ Կ.Շուլժենկո, Կ.Լազարենկո, Պ.Լիսիցյան, Վ.Տալկունովա, Լ.Գոլուբկինա, Ի.Կոբզոն, Վ.Վինոկուր, Մ.Գալկին և այլք: Երկար տարիներ աշխատել է Անդրեյ Միրոնովի հետ, ում հետ նաև ընկերություն է արել: Պարբերաբար հանդես է եկել Մոսկվայի Սատիրայի թատրոնում, «Մնաս բարով, կոնֆերենսիե» ներկայացման մեջ: Վարել է բազմաթիվ ռուսական հեռուստանախագծեր` «Սպիտակ թութակ», «Միայնություն դաշնամուրի շուրջ», «Բարի երեկո, Իգոր Ուգոլնիկովի հետ», «Կյանքը հիասքանչ է» և այլն: Նկարահանվել է «Ննջարանի բանալին» (2003թ.), «Վաճառվում է ամառանոց» (2005թ.) և այլ ֆիլմերում: Որպես կոմպոզիտոր աշխատել է մի շարք հայտնի արտիստների հետ: Հյուրախաղերով եղել է Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում, ԱՄՆ-ում, Իսրայելում, Ավստրալիայում, Ֆրանսիայում և այլուր: 1993թ. արժանացել է Ռուսաստանի վաստակավոր, 2010թ.` ժողովրդական արտիստի կոչման: