Encyclopedia

ԼԻԼԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կիթառահար

Ծնվել է 2000թ. դեկտեմբերի 20-ին Երևանում: Ավարտել է Երևանի Վ.Պետրոսյանի անվան թիվ 51 միջնակարգ դպրոցը, որից հետո ընդունվել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջ: Քոլեջն ավարտել է 2019թ.` որպես դասական կիթառահար: 2017թ. ընդունվել է Ժորա Սարգսյանի կիթառի դասարան: 2018թ. մասնակցել է «Վերածնունդ» փառատոնին, «Արտմյուզիք» մրցույթին, Թբիլիսիի կիթառի միջազգային մրցույթին ու զբաղեցրել 1-ին տեղը: Քոլեջն ավարտելուց հետո սկսել է հետաքրքրվել երաժշտական գործիքավորմամբ և էլեկտրոկիթառով: 2019թ. ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի երաժշտական կրթության ֆակուլտետ: 2019թ. ընկերների հետ ստեղծել է «ThoseGirlz» խումբը (կիթառ-քանոն-վոկալ), խմբով ստեղծել են անձնական ստուդիա ու սկսել են երգեր գրել: Զուգահեռ զբաղվում է վլոգինգով, ունի մոտիվացիոն ալիք «Յութուբ» սոցիալական ցանցում: 2020-21թթ աշխատել է Հայաստանի երգի պետական թատրոնում՝ որպես բաս-կիթառահար: Նվագել է Էլվինա Մակարյանի 70-ամյա հոբելյանին նվիրված «Էլվինա 70» համերգին և «Առնո Բաբաջանյան 100» ծրագրի շրջանակներում մի շարք համերգներով հանդես է եկել ՀՀ սահմանամերձ համայնքներում և Երևանում: