Encyclopedia

ԼՅՈՒԴՄԻԼԱ ՓԻԹՈԵՎԱ

Դերասանուհի

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է դերասան, բեմադրիչ Ժորժ Փիթոևի կինը։ Բեմ է բարձրացել 1916թ., ամուսնու թատերախմբում։ Խաղացած ներկայացումներից են՝ Լ.Տոլստոյի «Խավարի իշխանություն» (Անյուտկա, 1917թ.), «Կենդանի դիակ» (Մաշա, 1918թ.), Վ.Շեքսպիրի «Համլետ» (Օֆելյա, 1920թ.), «Ռոմեո և Ջուլիետ» (Ջուլիետ), Ա.Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը» (Մարգարիտ Գոթիե, 1921թ.), Հ.Իբսենի «Նորա» (Նորա, 1930թ.), Բ.Շոուի «Սուրբ Իոհաննան» (Իոհաննա, 1925թ.) և այլն։ 1939թ-ից ապրել և աշխատել է Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, 1945թ-ից հետո՝ Փարիզում։ Մահացել է Ֆրանսիայի Ռյուեն-Մալմեզոն քաղաքում: