Encyclopedia

ԽԱՉԱՏՈՒՐ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Քամանչահար, երգահան

Ծնվել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում: 1930թ. տեղափոխվել է ծնողների ծննդավայր` ՀՀ Եղեգնաձորի շրջանի Մարտիրոս գյուղ, 1933թ.` Երևան, որտեղ սովորել է Նար-Դոսիանվան միջնակարգ դպրոցում, հաճախել պիոներ-դպրոցականների պալատի (Շինարարների ակումբ) ժողգործիքների անսամբլի պարապմունքներին (ղեկավար` Միքայել Չաղալյան): 1937-41թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, աշակերտել Լևոն Կարախանին, միաժամանակ ուսանել կոնսերվատորիային կից Արևելյան ստուդիայում` Գուրգեն Միրզոյանիդասարանում: 1939թ. Արամ Մերանգուլյանի հրավերով ընդունվել է Հայաստանի ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլ և 1945թ-ից եղել է անսամբլի մենակատար: 1941-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին` հայկական 409 հրաձգային դիվիզիայի կազմում, եղել տոպոհետախույզ, ղեկավարել է գնդի ժողգործիքների անսամբլը: Պարգևատրվել է մեդալներով և շքանշաններով: 1945-52թթ եղել է Գուրգեն Միրզոյանի ղեկավարած Հայֆիլհարմոնիայի ժողգործիքների անսամբլի մենակատար: Հեղինակել է 200-ից ավելի երգեր` գրված Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Համո Սահյանի, Մ.Թարյանի, Ս.Գրիգորյանի, Վահրամ Հաճյանի բանաստեղծությունների վրա, գործիքային ստեղծագործությունների` գրված թառի, քանոնի, դուդուկի, շվիի, քամանչայի և ժողգործիքների անսամբլի համար, պարային մեղեդիների, որոնք բեմադրվել են Հայաստանի պարի պետական, «Բարեկամություն» խորեոգրաֆիկ պարի պետական, Վրաստանի Սուխիշվիլու և Ռամիշվիլու անվան պարի պետական ակադեմիական անսամբլներում, «Կանազ», «Եղեգն» ժողովրդական պարի, ինչպես նաև սփյուռքի պարախմբերում: Որպես քամանչահար հայ երաժշտարվեստը ներկայացրել է Տաշքենդում (1975թ.) և Սամարղանդում (1978թ.) կայացած արևելյան երաժշտությանը նվիրված միջազգային գիտաժողովներում, ելույթներ է ունեցել Խորհրդային Միության հանրապետություններում, ինչպես նաև Հունգարիայում, Բուլղարիայում, Չեխիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Հունաստանում, Կիպրոսում, ԱՄՆ-ում, Իրանում: Նկարահանվել է «Սայաթ-Նովա» (1960թ.) ֆիլմում, հնչունավորել Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը: Ժողգործիքների անսամբլներ է ստեղծել և ղեկավարել Երևանի պետական համալսարանում, Ավտոդողերի գործարանում, «Կանազի» մշակույթի պալատում, Կույրերի միավորման մշակույթի պալատում, Քիմիկո-տեխնոլոգիական տեխնիկումում, «Երարդշին» տրեստի ակումբում, ինչպես նաև Սևանում, Հրազդանում, Աշտարակում, Արտաշատում, Եղվարդում: Գրել է երգեր` «Կարոտի երգ», «Սեր չտվիր», «Ելեք հայեր, ելեք քաջեր», «Կռունկները շարան-շարան» և այլն: Հեղինակած պարեղանակներից են` «Զանգեզուր», «Եղեգնաձորցիներ», «Արցախ», «Սպասում» և այլն: 1975թ. արժանացել է Ա.Իսահակյանի 100-ամյակի, 2000թ.` Սայաթ-Նովայի անվան համահայկական երգի մրցանակների: 1977թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: 2004թ. թողարկվել են նրա ստեղծագործություններն ընդգրկող 9 ձայնասկավառակ: 2005թ. ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Արվեստի դպրոցը անվանակոչվել է Խաչատուր Ներսիսյանի անունով: