Encyclopedia

ԽԱՉԱՏՈՒՐ ՋՈՒՂԱՅԵՑԻ

Պատմաբան

Ծնվել է Նոր Ջուղայում (այժմ՝ Իրանում): Սովորել է տեղի Սբ. Ամենափրկիչ վանքում: Հետագայում դարձել է հոգևորական ու ձեռնադրվել աբեղա: Հայկական պատմագրական աղբյուրների տեղեկությունների հիման վրա գրել է «Պատմություն Պարսից» երկը՝ սկսելով Աքեմենյան Կյուրոս 2-րդ Մեծից (մ.թ.ա. 550-530թթ) և ավարտել զենդ Քերիմ խանի տիրակալությամբ (1760-79թթ): Վերջինիս գործունեությանն ավելի մեծ տեղ է հատկացրել, որովհետև ժամանակակից և ականատես է դեպքերին, մինչդեռ հին պատմությունը շարադրել է երբեմն բավարարվելով գահակալների ու նրանց տարեթվերի սոսկ հիշատակմամբ: Իրանի պատմության հետ շաղկապված՝ գրքում բավականին տեղ է տրված նաև հայերին, առանձնապես 17-րդ դարի սկզբին Հայաստանից Իրան՝ շահ Աբբաս 1-ինի կազմակերպած հայերի բռնագաղթին, Նոր Ջուղայի հիմնադրմանը, նրա կյանքին, հոգևոր առաջնորդների կենսագրությանը, Խաչատուր Կեսարացու լուսավորական գործունեությանը, դերձակ Թումիկի (Թոմաս) աղանդավորական շարժմանը և այլն: Նրա երկը հատկապես կարևոր աղբյուր է Քերիմ խանի ժամանակաշրջանի, Նոր Ջուղայի հայ համայնքի և Թումիկի շարժման պատմության ուսումնասիրման համար: Մահացել է Բասրայում (այժմ՝ Իրաքում)՝ Հնդկաստան մեկնելու ճանապարհին: