Encyclopedia
ԽԱՉԻԿ ԱԴԱՄՅԱՆ
Քանդակագործ, ճարտարապետ
Ծնվել է Երևանում: Մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին (1941-45թթ): 1960թ-ից մասնակցել է ցուցահանդեսների: 1960-70թթ եղել է «Հայարդնախագիծ» ինստիտուտի նախագծային-փորձարարական արվեստանոցի գլխավոր մասնագետը: Աշխատանքներից են` Երևանի հյուսիսային մուտքի խորհրդանշական քանդակը, Երևանի օդանավակայանի ցուցանիշ-հուշարձանը, Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված կրծքանշաններ ու հուշանվերներ, «Գառնի», «Աշտարակ» շքանշանները, կանացի զարդեր, Հայաստանում մի շարք ուղղություն ցույց տվող վահանակներ, Կիսլովոդսկ և Էսենտուկի քաղաքների ավտոբուսների կանգառները և այլն: 1985թ. Երևանում հանդես է եկել անհատական ցուցահանդեսով: 1963թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների, 1970թ-ից՝ Նկարիչների միությունների անդամ: Մահացել է Երևանում: