Encyclopedia
ԿԱՌԼԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Գեղանկարիչ
Ծնվել է ՀՀ Շիրակի մարզի Արևշատ գյուղում: 1961թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանիանվան գեղարվեստի ուսումնարանը, 1969թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինտիտուտը: 1970-88թթ եղել է Հայաստանի հուշարձանների պահպանության վարչությունում նկարիչ-վերականգնող, 1996-2004թթ` Երևանի գեղարվետի պետական ակադեմիայի դասախոս: Աշխատանքներից են` «Ծաղկի տոն» (1989թ.), «Ընտանիք» (1989թ.), «Կոմպոզիցիա» (1996թ.), «Առավոտ լուսո» (1998թ.), «Ադամի անկումը» (1999թ.), «Տոնախմբություն» (2000թ.), «Ծաղկունք» (2000թ.), «Կենաց ծառ» (2000թ.), «Գարուն» (2000թ.), «Արարում» (2001թ.), «Կինն ու ձին» (2002թ.): Մահացել է Երևանում: