Encyclopedia
ԿԱՐԱՊԵՏ ԱՂԹԱՄԱՐՑԻ
Մանրանկարիչ
Եղել է 15-րդ դարի 2-րդ կեսի հայ մանրանկարիչ: Սովորել է Մինաս նկարչի մոտ: Ստեղծագործել է Աղթամար կղզում: Զաքարիա նկարչի տոհմից էր: Հոր անունը՝ Հովհաննես, մորը՝ Շար մելիք: Որոշ ձեռագրեր եղբոր՝ Մուրադի հետ միասին է նկարազարդել: Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում են նրա տասը ձեռագրերը: Նկարչի, Մուրադի և Կարապետ Բերկրեցումանրանկարներում զգալի է նրանց ուսուցչի՝ Մինասի արվեստի ազդեցությունը: Նկատելի է աշխարհիկ բովանդակությամբ պատկերների նկատմամբ նրա նախասիրությունը: