Encyclopedia
ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մնջախաղաց, պարող
Ծնվել է 1987թ. հունիսի 2-ին, Երևանում: Մինչ 2002թ. սովորել է Երևանի Երզնկյանի անվան թիվ 118 միջնակարգ դպրոցում, 1998-2002թթ` Հայաստանի «Բարեկամություն» պարի պետական համույթին կից ստուդիայում: 2004թ. ավարտել է Երևանի թիվ 117 միջնակարգ դպրոցը, 2008թ.` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը` մնջախաղի թատրոնի դերասան մասնագիտությամբ, ապա՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը՝ կինեզոլոգ մասնագիտությամբ: 2008-10թթ ծառայել է ՀՀ ՊՆ «Սարդարապատ» ռազմահայրենասիրական պարի անսամբլում: 2004-08թթ և 2010-11թթ որպես պարող աշխատել է Հայաստանի «Բարեկամություն» պարի պետական անսամբլում, 2011-12թթ որպես բալետի արտիստ` Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: 2011թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Պարիր, թե կարող ես» նախագծին և զբաղեցրել 2-րդ տեղը: 2005թ-ից աշխատել է Արինա Արարատյանի պարի թատրոնում, 2008թ-ից` «Ինտեր Դանս» պարային համույթում, որտեղ եղել է նաև հիմնադիրներից, 2012թ-ից` «Armenian National Show»-ում` որպես պարող ։ 2010թ-ից աշխատում է Երևանի մնջախաղի պետական թատրոնում որպես դերասան: 2013թ. որպես դերասան-պարող հանդես է եկել Սերժ Ավետիքյանի բեմադրած «Անուշ» օպերայում, իսկ 2014-15թթ բեմադրողներ Դ․Դորֆմանի և Կ․Բաշարանի հայ-թուրքական փոխհարաբերությունների մասին պատմող բեմադրությունում: 2015-17թթ աշխատել է Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում որպես պարուսույց։ 2013-16թթ վարպետաց դասեր է ունեցել պարուսույցներ Դևիդ Դորֆմանի, Դենիս Լամպարտի, Ռոմաին Գուիոնի Քրիս Այքանի, Կլաուդիա Լավիստայի, Անջելա Կեչինսկու մոտ։